Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 07-ի թիվ 116-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով Լիպարիտ Օհանյանին պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0220-0069 կադաստրային ծածկագրով 0.1 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0220-0280 կադաստրային ծածկագրով 0.06039 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Լիպարիտ Օհանյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105207170 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 1743770/մեկ միլիոն յոթ հարյուր քառասուներեք հազար յոթ հարյուր յոթանասուն/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: