Հիմք ընդունելով Սմբատ և Ստեփան Գաբրիելյանների դիմումը, Հայաստանի Հանրապետության Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի թիվ 17-Ա որոշումը, 2001 թվականի հոկտեմբերի 10-ի վարձակալության պայմանագիրը, 2021 թվականի մայիսի 24-ի թիվ 24052021-07-0065 սեփականության իրավունքի վկայականը, 2023 թվականի դեկտեմբերի 25-ի գ/մ 6434 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով
որոշում եմ՝
1. 1.Հայաստանի Հանրապետության Գառնի համայնքի սեփականություն համարվող 07-021-0085-0039 կադաստրային ծածկագրով հողամասից 600քմ մակերեսով հողամասը՝ որպես սեփականություն փոխանցել Սմբատ և Ստեփան Գաբրելյաններին:
2. 2. Սույն որոշման 600քմ հողամասի փոխանցման մակերեսի համար հիմք ընդունել Հայաստանի Հանրապետության Գառնի համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագիծը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: