Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով. համայնքի ավագանին որոշում է`
Հաստատել Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 17-ի թիվ 1 արտահերթ նիստի օրակարգը`
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի անագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքում 2022 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի համայնքային սեփականություն համարվող 2022 թվականին նախատեսվող հողերի օտարման մասին:
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի վարչական տարածքում 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակները, տեղական տուրքերի, վճարների և համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը:
6. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի 2022 թվականի բյուջեի հաստատման մասին;
7. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի կամավոր խնդիրները կազմելու և դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորություններն իրականացնելու մասին:
8. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի գառնի համայնքի Գեղարդ բնակավայրի վարչական ղեկավար նշանակելու մասին
9. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 2021թվականի դեկտեմբերի 24-ի N 65-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
10.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 2021թվականի դեկտեմբերի 24-ի N 71-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից;