Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 89-րդ, Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, համայնքի ավագանին որոշում է.
Գառնի համայնքի Հացավան և Գառնի գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-041-0119-0018, կադաստրային համարի 6.0942 հա և 07-041-0116-0105 կադաստրային համարի 1.9058 հա, 07-021-1408-0004, կադաստրային համարի 2.6076 հա, 07-021-1408-0003, կադաստրային համարի 0.675 հա, 07-021-0324-0002, կադաստրային համարի 6.3 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողակտորները նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը: