Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրնսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման և հիմք ընդունելով Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 159-Ա որոշումը ՝ որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով կարինե Մաքսիմի Սարգսյանին պատկանող Գառնի համայնքի Հացավան գյուղում գտնվող 07-041-0106-0004 կադաստրային ծածկագրով 1.0 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահողին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-041-0106-0026 կադաստրային ծածկագրով 0.09788 հա մակերեսով գյուղատնտեսական այլ հողատեսք հողամասը կադաստրային արժեքով, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել այն փաստացի տիրապետող և օգտագործող Սամվել Մնացականի Հովհաննիսյանին:
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո, Գառնի համայնքի բյուջեի N 900105220173 հաշվին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 7000 /յոթ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: