Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայասատանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 50-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 210-րդ և211- րդ հոդվածներով և հաշվի առնելովքաղաքացի Նելլիկ Միքաելյանի դիմումը ջրամատակարարման խողովակաշարի անցկացման սպասարկման, շահագործման և վերանորոգման համար սերվիտուտի իրավունքով հողամաս տրամադրելու անհրաժեշտությունը. ավագանին որոշում է.
1. Քաղաքացի Նելլիկ Միքաելյանի տրամադրել սահմանափակ օգտագործման իրավունք /սերվիտուտ/ Գառնի համայնքի Հացավան բնակավայրում գտնվող՝ 0.15 հա մակերեսով հողամասերի նկատմամբ, ջրամատակարարման խողովակաշարի համար, համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմած հատակագծի:
2. Համայնքի ղեկավարին՝ քաղաքացու հետ կնքել սահմանափակ օգտագործման իրավունքի /սերվիտուտ/ պայմանագիր 10 տարի ժամկետով, երկարացնելու հնարավորությամբ, տարեկան վարձավճար սահմանելով 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ: