Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի՝ որոշում եմ.
1.Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Էդուարդ Սամվելի Ագիկյանին պատկանող 07-021-0089-0179, 07-021-0089-0198, 07-021-0089-0208 կադաստրային ծածկագրերով հողամասերի և Տարոն Տիգրանի Ազատյանին սեփականության իրավունքով պատկանող 07-021-0089-0207 կադաստրային ծածկագրով հողամասի միավորումից առաջացած հողամասին տրամադրել հասցե՝
Գառնի համայնք, գյուղ Գառնի, Գեղարդի խճուղի, 4-րդ փակուղի, 6/1 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: