Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67 հոդվածի 3-րդ մասի, Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի հունիսի 6-ի թիվ 80-Ա որոշման և աճուրդային հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 17-ի թիվ 03 արձանագրության՝ որոշում եմ.
1. 2024 թվականի հունիսի 17-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0220-0223 կադաստրային ծածկագրով 0.005 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի աճուրդ վաճառքում առավելագույն գին առաջարկած Սերոբ Մարտունու Մկրտչյանի հետ (ծնվ. 09.03.1962թ) կնքել առուվաճառքի պայմանագիր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: