Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Կոտայքի մարզպետարանի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ՝ Կոտայքի մարզի Գառնի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ 2022 թվականի նոյեմբերի 03-ի թիվ 06 արձանագրությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Ընդունել ի գիտություն համայնքի ղեկավարի կողմից ներկայացված հաղորդումը՝ 2022 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ՝ Կոտայքի մարզպետարանի կողմից համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում կազմված արձանագրության վերաբերյալ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ 2022 թվականի նոյեմբերի 03-ի թիվ 06 արձանագրությամբ նշված թերությունները, խախտումները սահմանված ժամկետներում վերացնելու և շտկելու ուղղությամբ։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից