Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Մուշեղ Արագածի Բուլղադարյանի դիմումը, համայնքի ավագանին որոշում է.
1.Քաղաքացի Մուշեղ Արագածի Բուլղադարյանի սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0272-0104 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության 1,885 հա մակերեսով արոտավայրից 1.0 հա մակերեսով հատվածը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ ձկնաբուծական լճեր կառուցման նպատակով:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: