Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ՝
1.Աղասի Աբգարյանին տալ շինարարության թույլտվություն՝ Գառնի համայնքի գյուղ Գառնի կադաստրային վկայականի ծածկագրով 07-021-0252-0151 հասցե հողամասում Աղասի Աբգարյանին պատկանող տարածքում տնտեսական շինության կառուցման համար:
2.Պարտավորեցնել Աղասի Աբգարյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ,տեղեկացնել համայնքի ղեկավարին,համաձայն հավելվածի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է Աղասի Աբգարյանին ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: