Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024NP8D3X ծածկագրի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արթուր Միշայի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0039-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1.Արթուր Միշայի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա ինքնակամ կառուցված 29.94 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվին 50 100 /հիսուն հազար հարյուր/ ՀՀ դրամ մուծելուց հետո :
2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: