Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.4-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերտ մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 8-ի թիվ 2-9 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման» կարգի 5-րդ և 23-րդ կետերի դրույթները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով Գառնի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքը (Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-9 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով, համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Գառնի համայնքի ավագանու 26 հուլիսի 2024թվականի << Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կողմից ներկայացված միկրոռեգիոնալ փաստաթուղթը հաստատելու մասին>> N 110-Ա որոշումը
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։