Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 11 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԹԻՎ 38-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 11 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԹԻՎ 38-Ն


Զեկ. ՎՈԼՈԴՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ, ԿԱՅԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ, ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 1-ին մասի 18 կետով, «Ավտոտրասպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով, 9 հոդվածի 5-րդ մասով, 10 հոդվածի 2-րդ մասով և 15 հոդվածի 3-րդ մասով ավագանին որոշում է՝       
1.      Գառնի համայքի սեփականություն համարվող, ընդհանուր օգտագործման Գառնի հեթանոսական տաճարի հարակից հրապարակում, որը ծանրաբեռնված չէ «Ավտոտրասպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված արգելքներով նախատեսել ավտոկայանատեղի կազմակերպման համար:

 

2.      Ավտոկայանատեղ կազմակերպելու իրավասությունը վերապահել նաև շահագրգիռ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, որոնք պետք է իրականացնեն տուրքերի գանձում համաձայն համայնքի ղեկավարի հետ կնքված  պայմանագրի:

 

3.      2013 թվականի համար ավտոկայանատեղի տուրքի դրույքաչափ սահմանել կիրառելի դարձնելով կանխավճարային կտրոնային համակարգը:

 

1)      Մինչև 12 տեղանոց թեթև մարդատար ավտոմեքենաների համար

 

ա. յուրաքանչյուր 1 ժամվա համար 100 դրամ(փաստացի կայանման համար րոպեների հաշվարկման մեթոդով)
 բ. յուրաքանչյուր 1 օրվա համար 1500 դրամ
                     գ. յուրաքանչյուր 1 շաբաթվա համար 3000 դրամ
  դ. յուրաքանչյուր 1 ամսվա համար 15000 դրամ
  ե. յուրաքանչյուր 1 տարվա համար 70000 դրամ
       2) Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար

 

ա. յուրաքանչյուր 1 ժամվա համար 300 դրամ(փաստացի կայանման համար   րոպեների հաշվարկման մեթոդով)
բ. յուրաքանչյուր 1 օրվա համար 2000 դրամ
                    գ. յուրաքանչյուր 1 շաբաթվա համար 4000 դրամ
 դ. յուրաքանչյուր 1 ամսվա համար 20000 դրամ
 ե. յուրաքանչյուր 1 տարվա համար 90000 դրամ

 

 

4.      Ավտոկայանատեղի նկատմամբ հսկողություն իրականացնել գյուղապետարանի աշխատակազմի աշխատակիցների միջոցով:
5.      Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Կողմ (8)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՐԴԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner