Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին և 37-րդ հոդվածներով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի կողմից սոցիալական աջակցության տրամադրման կարգը և չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |