Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի 07-021-0390-0088 կադաստրային համարի հատուկ նշանակության 0.06003 հա մակերեսով հատուկ նշանակության հողատեսքը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման, նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թվականի դեկտեմբերի 27-ի N 1596-Ն որոշմամբ հաստատված Գառնի համայնքի գլխավոր հատակագծին,
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
|