Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի, Գառնի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 25-ի թիվ 51-Ա որոշման և աճուրդային հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 5-ի թիվ 23 արձանագրության՝
որոշում եմ՝
1.2023 թվականի հունիսի 6-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0397-0025 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.11695 հա այլ հողատեսքի աճուրդ վաճառքում առավելագույն գին առաջարկած Ներսես Վարդանի Վարդանյանի (ծնված 03.05.1978թ.) հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: