Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010թվականի հունվարի 1-ի թիվ 186-Ն հրամանիպահանջներով, հիմք ընդունելով Գառնի համայնքի բնակիչ Գառնիկ Վարդանի Եփրեմյանի դիմումը Գառնի ձոր հատվածում գտնվող 07-021-0383-0013 կադաստրային ծածկագրով 0.497044 հա հողամասը իր կողմից 10 տարուց ավել անընդմեջ բացահայտ և բարեխղճորեն օգտագործելու պայմաններում ձեռքբերման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով իրեն օտարելու վերաբերյալ և այդ հողամասի նկատմամբ «Գեոլենդ» ՍՊԸ-ի կողմից 2020թվականի ապրիլի 30-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Գառնի համայնքում գտնվող 0.497044 հա ջրային հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունքի հաստատող փաստաթուղթ, ավագանին որոշում է 1. Գառնի համայնքային սեփականություն համարվող 07-021-0383-0013 ծածկագրով 0.497044 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխել՝ ջրայինից գյուղատնտեսական նշանակության ֆոնդի հողեր՝ համաձայնեցնելով այն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007թվականի դեկտեմբերի 27-ի N 1596-Ն որոշմամբ հաստատված Գառնի համայնքի գլխավոր հատակագծին:
2. Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Գառնի համայնքում գտնվող 0.497044 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
:
|