Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի, Գառնի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 25-ի թիվ 51-Ա որոշման և աճուրդային հանձնաժողովի 2023 թվականի մայիսի 29-ի թիվ 17 արձանագրության՝
որոշում եմ՝
1.2023 թվականի մայիսի 29-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող 07-041-0119-0019 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2.5124 հա վարելահողի աճուրդ վաճառքում առավելագույն գին առաջարկած Նելլիկ Աղասու Միքայելյանի (ծնված 23.05.1945թ.) հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: