Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ և 54-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 14-ի N 79 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է 1.Քաղաքացի Թամարա Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գողթ գյուղի 07-026-0153-0039 կադաստրային համարի 0.106 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործմման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արոտավայրի հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրի հասարակական կառուցապատմանհողերի կատեգորիա:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում:
|