Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Մարիամ Ռաֆիկի Սահակյանի դիմոմ խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Մարիամ Ռաֆիկի Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0087-0067 կադաստրային ծածկագիր 0.168 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ 07-021-0087-0120 կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 0.0381 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ հողամասի ընդլայնման նպատակով: |