Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 3-րդ մասի, Գառնի համայնքի ավագանու 2023 թվականի ապրիլի 25-ի թիվ 51-Ա որոշման և աճուրդային հանձնաժողովի 2023 թվականի հունիսի 7-ի թիվ 24 արձանագրության՝
որոշում եմ՝
1.2023 թվականի հունիսի 7-ին կայացած համայնքային սեփականություն հանդիսացող 07-021-0237-0106 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0.6998 հա վարելահողի աճուրդ վաճառքում առավելագույն գին առաջարկած Գեղամ Լյուդվիկի Թադևոսյանի (ծնված 24.04.1954թ.) հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: