Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Մարատ Մյասնիկի Պետրոսյանի դիմոմ խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Մարատ Մյասնիկի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-0276-0021 կադաստրային ծածկագիր 0.4 հա մակերեսով գյուղատնտեսական վարելահող հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական արոտավայր 07-021-0276-0026 կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 0.3 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ հողամասի ընդլայնման նպատակով: |