Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 30-րդ հոդվածի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է 1.Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 2022 թվականի օգոստոսի 19-ի «Հողամասի նպատակային նշանակությունը փողելու մասին» N 89-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշմամբ հաստատված «Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի » բառերը փոխարինել «Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մաս » բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |