Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջինմասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Համլետ Մուկուչի Սանդոյանի դիմոմ խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Համլետ Մուկուչի Սանդոյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող 07-026-0029-0001 կադաստրային ծածկագիր 0.4901 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատեսքին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի այլ հողեր 07-026-0029-0031 կադաստրային ծածկագրի այլ հողատեսք՝ 0.0243 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ հողամասի ընդլայնման նպատակով |