Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Համայակ Բաբայանի դիմում խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Համայակ Մարատի Բաբայանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող 07-021-231-0003 կադաստրային ծածկագիր 0.5517 հա մակերեսով գյուղատնտեսական հնդավոր հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ 07-021-0231-0002 կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 0.145 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝հողամասի ընդլայնման նպատակով: |