Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Կարինե Մանվելի Հովհաննիսյանի դիմում խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է՝ Թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Կարինե Մանվելի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Հացավան գյուղում գտնվող 07-041-0112-0006 կադաստրային ծածկագիր 1 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք հողամասին կից, իր կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության այլ 07-041-0112-0017 կադաստրային ծածկագրի հողատեսք՝ 0.5 հա մակերեսով, օտարել նրան ուղղակի վաճառքի ձևով, կադաստրային արժեքով՝ /33750/ ՀՀ դրամ հողամասի ընդլայնման նպատակով: |