Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912 որոշմամբ հաստատված կարգի 33 կետի <<զ>> ենթակետով, 33.1 կետի <<բ>> ենթակետով 33.2 կետով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և կառույցներն իրականացրած անձի դիմումը ավագանին որոշում է՝ 1. Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղի 2-րդ թաղամաս 8-րդ փողոց թիվ 8/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն համարվող 07-021-0098-0022 ծածկագրով օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացնող Պավել Հակոբյանին.
2. Ուղղակի վաճառքի գին սահմանել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով. (հող 0.01063հա արժեքը 306950 ՀՀ դրամ, շենք.շինության 169.9քմ արժեքը 852730 ՀՀ դրամ) 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |