Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 28-ի` հերթական թիվ 14 նիստի հետևյալ օրակարգը.
1. Համայնքային սեփականություն համարվող հողերի օտարման վերաբերյալ.
2. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրելու մասին.
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին.
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին.
5. Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Գառնի համայնքի ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին:
|