Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարի 18 օգոստոսի 2017 թվականի N 274-Ն հրամանի 7-րդ կետի, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, և հիմք ընդոււնելով բազմաթիվ այցելուների կողմից բարձրացված հարցերը, համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Կոտայքի մարզի, Գառնի համայնքի <<Քարերի սիմֆոնիայի>> տարածքում տեղադրել շվաքարան, այցելուների համար անվտանգ վայրը ապահովելու համար:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Կոտայքի մարզի, Գառնի համայնքի <<Քարերի սիմֆոնիայի>> տարածքումՀայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ (ՀՏԶՀ) Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության միջոցներով, իրականացված ծրագրի շրջանակներում տեղադրված շվաքարանը տեղափոխել 20 մետր հեռու տեղադրված վայրից՝ ավելի անվտանգ վայր ապահովելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: