Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024AHTSDJ ծածկագիրը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Արմեն Էդվարդի Իվանյանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Հացավան գյուղում գտնվող, 07-041-0018-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների հիման վրա և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Արմեն Էդվարդի Իվանյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Հացավան գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 58.96քմ արտաքին մակերեսով բնակելի տունը և 31.92քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105220215 հաշվեհամարին 130700 /հարյուր երեսուն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ մուծելուց հետո:
2. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: