Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, հիմք ընդունելով կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024RL6B7B ծածկագիրը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Գարեգին Գառնիկի Թամրազյանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0043-0010 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Գարեգին Գառնիկի Թամրազյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 161.7քմ արտաքին մակերեսով բնակելի տան 1-ին հարկը, 197.7քմ արտաքին մակերեսով բնակելի տան 2-րդ հարկը, 18.6քմ արտաքին մակերեսով նկուղը համարել օրինական: հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունները կառուցվել են 2001 թվականի մաիսի 15-ից առաջ, ինքնակամ շինությունների օրինականացման համար գումար չի գանձվում:
2.Նույն հողամասում առկա 36.1քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 17.6քմ արտաքին մակերեսով նկուղ-ծածկը և 2.60քմ արտաքին մակերեսով պարիսպը համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվեհամարին 56530 /հիսունվեց հազար հինգ հարյուր երեսուն/ ՀՀ դրամ մուծելուց հետո:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: