Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի՝ որոշում եմ.
1.Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Վարդան Լևոնյանին, Մելիք Լևոնյանին պատկանող 07-021-0080-0008 կադաստրային ծածկագրով հողամասին տրամադրել հասցե՝ համաձայն բաժանման սխեմայի.
Առանձնացվող հատված 1՝ 0.1350 հա Գառնի համայնք, գյուղ Գառնի Կոմիտասի փողոց, 24 բնակելի տուն,
Առանձնացվող հատված 2՝ 0.1200 հա Գառնի համայնք, գյուղ Գառնի Կոմիտասի փողոց, 24/1 հողամաս:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: