Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 172-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼԻՊԱՐԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ  կետի  պահանջով  և  հիմք  ընդունելով  Կոտայքի  մարզպետարանի կողմից 2022 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 31-ը  ներառյալ՝  Կոտայքի  մարզի  Գառնի  համայնքի  տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ 2022 թվականի նոյեմբերի 03-ի թիվ 06 արձանագրությունը, համայնքի ավագանին որոշում է.

1.Ընդունել ի գիտություն համայնքի ղեկավարի կողմից ներկայացված հաղորդումը՝ 2022 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 31-ը  ներառյալ՝ Կոտայքի մարզպետարանի կողմից համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում կազմված արձանագրության վերաբերյալ:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքների ամփոփման վերաբերյալ 2022 թվականի նոյեմբերի 03-ի թիվ 06 արձանագրությամբ նշված թերությունները, խախտումները սահմանված ժամկետներում վերացնելու և շտկելու ուղղությամբ։

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner