Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդհոդվածի1-ին մասի 21-րդկետի պահանջի,Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենիհայտըև համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1․Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված ՀՀ, Կոտայքի մարզի, Գառնի համայնքի, Գողթ գյուղում միջնակարգ դպրոցի կառուցմանը։ 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |