Այսօր: Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 89-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼԻՊԱՐԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով Նունե Նորիկի Նահապետյանի դիմումը.Գառնի համայնքի ավագանին որոշում է.

1. Նունե Նորիկի Նահապետյանին տրամադրել իր կողմից փաստացի, անընդմեջ ու բացահայտ ավելի քան տասը տարի օգտագործվող Կոտայքի Մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղում գտնվող 07-022-0114-0028 կադաստրային ծածկագրով 0.33681հա գյուղատնտեսական այլ հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության իրավունք:

2. Հիմք ընդունելով Նունե Նորիկի Նահապետյանի Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղում գտնվող 07-022-0114-0028 կադաստրային ծածկագրով հողամասի նկատմամբ ձեռք բերման վաղեմության իրավունքը՝ Նունե Նորիկի Նահապետյանին ուղղակի վաճառքով օտարել Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղում գտնվող 07-022-0114-0028 կադաստրային ծածկագրով 0.33681 հա գյուղատնտեսական վարելահողը, որը չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ընդգրկվող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում գտնվող, հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք առաջացնող հողամաս:

3.Վաճառքի գին սահմանել տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքը։ 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրը


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԼԻՊԱՐԻՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner