Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, հիմք ընդունելով իրավունքի պետական գրանցման N 15042025-07-0013 վկայականը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Հայկ Արամի Կարապետյանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղի Ազատամարտիկների խճուղի 1/22 հասցեում գտնվող 07-021-0087-0017 կադաստրային ծածկագրով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների հիման վրա և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Հայկ Արամի Կարապետյանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղի Ազատամարտիկներ խճուղի 1/22 հասցեում գտնվող, բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 106.54 քմ ընդհանուր մակերեսով շինությունները համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվեհամարին 356 490 /երեք հարյուր հիսունվեց հազար չորս հարյուր իննսուն/ ՀՀ դրամ մուծելուց հետո:
2.Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: