Այսօր: Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1413
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 սեպտեմբերի 2025 թվականի N 1413

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի <<Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքը (Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-9 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով>> թիվ 122-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, հիմք ընդունելով 01092025-07-0065 վկայականը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով  Հայկ Դանիելի Տոնոյանին պատկանող Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող, 07-026-0118-0083 կադաստրային ծածկագրով  հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների հիման վրա և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.

1.Գառնի համայնքի Գողթ բնակավայրի վարչական տարածքում գտնվող,  սեփականության իրավունքով Հայկ Դանիելի Տոնոյանին պատկանող 07-026-0118-0083 կադաստրային ծածկագրով  գյուղատնտեսական նշանակության վարելահող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության:

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը սույն որոշման ընդունումից հետո Գառնի համայնքի բյուջեի 900105211172 հաշվեհամարին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների տարբերություն գումարը, որը կազմում է 1 749 820 /մեկ միլիոն յոթ հարյուր քառասունինը հազար ութ հարյուր քսան/ ՀՀ դրամ:

3.Հայկ Դանիելի Տոնոյանին  սեփականության իրավունքով  պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող, բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 342.82 քմ ընդհանուր մակերեսով մակերեսով շինությունները համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105207212 հաշվեհամարին  974990 /ինը հարյուր յոթանասունչորս հազար ինը հարյուր իննսուն/ ՀՀ դրամ մուծելուց հետո:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner