Համաձայն Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 30-ի <<Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքը (Գառնի, Գեղադիր, Գեղարդ, Գողթ, Հացավան և Ողջաբերդ բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-9 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով>> թիվ 122-Ն որոշման՝ որոշում եմ.
1.Գառնի համայնքի Գողթ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, սեփականության իրավունքով Հայկ Դանիելի Տոնոյանին պատկանող 07-026-0151-0075 կադաստրային ծածկագրով 0.67464 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության:
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը Գառնի համայնքի բյուջեի 900105211172 հաշվեհամարին պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքների տարբերություն գումարը, որը կազմում է 12 404 620 /տասներկու միլիոն չորս հարյուր չորս հազար վեց հարյուր քսան/ ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: