Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

18 մարտի 2022 թվականի N 1

Գառնի համայնքում սուբվենցիաների ծրագրերի` այդ թվում, Գառնի համայնքում Ապաստարանների նորոգում,Քլորակայանի կառուցում և ջրագծերի անցկացման (Գառնի, Գեղարդ, Հացավան, Գեղադիր գյուղերում) վերաբերյալ կազմակերպվող հանրային լսումների (քննարկումների) վերաբերյալ

Գառնիի  համայնքապետարանում     համայնքում սուբվենցիաների ծրագրերի` այդ թվում, Գառնի համայնքում Ապաստարանների նորոգում, Քլորակայանի կառուցում և ջրագծերի անցկացման (Գառնի, Գեղարդ, Հացավան, Գեղադիր գյուղերում)     հանրային  բաց  լսումները տեղի ունեցան  մարտի   18 -ին  ժամը               16 00-ին , <<Գառնիի Գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի  նիստերի դահլիճում,    Ստ. Շահումյան 11,  2-րդ հարկ:

 

    Նախապես հայտարարված   հրավերի  հիմքով սուբվենցիաների ծրագրերի քննարկմանը մասնակցել են համայնքապետարանի   աշխատակազմը,  ՀՈԱԿ-ների,  համայնքում գործող ՊՈԱԿ-ների և այլ կազմակերպությունների աշխատակիցներ, համայնքի  մենատնտես գյուղացիներ,  ավագանու անդամներ և շահագրգիռ այլ անձիք: 

  Բաց լսումների բացման խոսքով հանդես եկավ աշխատակազմի քարտուղար` Լիպարիտ Թադևոսյանը,  որը մասնավորապես նշեց , որ   2022 թվականի  մարտի   18 -ին   կայացող բաց լսումների համար հիմք է   հանդիսացել  համայնքի  ղեկավարի  2022 թվականի  մարտի  04 –ի  № 130  որոշումը, ըստ որի համայնքապետարանի տեղեկատվական կառավարման համակարգում   տրվել է հրավերի հայտարարություն:  Հրավերի հայտարարությունը փակցվել  է նաև համայնքի ղեկավարի նստավայրում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղում  և  մի շարք մարդաշատ  վայրերում  ( հայտարարությունների համար սահմանված վայրերում), նշված հայտարարությամբ համայնքի բնակչությունը (և ոչ միայն համայնքի  բնակչությունը)    իրազեկված են եղել  սուբվենցիաների ծրագրերի` այդ թվում Գառնի համայնքում Ապաստարանների նորոգում, Քլորակայանի կառուցում և ջրագծերի անցկացման (Գառնի, Գեղարդ, Հացավան, Գեղադիր գյուղերում)     կայանալիք բաց  լսումների( քննարկումների ) մասին:   

  Սուբվենցիոն ծրագրերի մասին տեղակատվությունը  մանրամասնորեն ներկայացրեց Վարդան Մարտիրոսյանը:  Նա  ներկայացրեց  այդ  ծրագրերի կարևորությունը համայնքի զարգացման համար, նաև նշեց բոլոր բնակավայրերի համաչափ զարգացման կարևորությունը :  Բոլոր   սուբվենցիոն ծրագրերի նախատեսված ծախսերի մասով ելույթ ունեցավ Գառնիի համայնքապետարանի գլխավոր մասնագետ` Արփենիկ  Բաղդասարյանը:

Ելույթ  ունեցավ  « Գառնիի  կոմունալ տնտեսություն » ՀՈԱԿ-ի  տնօրեն   Ներսես Վարդանյանը`  նա նշեց,  որ շատ կարևոր է համայնքի բոլոր բնակավայրերում ջրագծի բարելավման հարցը,  նա նաև կարևորեց քլորակայանի կառուցումը, որը հնարավորություն կտա բնակիչներին օգտագործել սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխանող  ջուր:  

Լիպարիտ Թադևոսյանը ներկացարեց ապաաստարանի վերանորոգման հարցը:  Նա կարևորեց բնակիչների անվտանգությունը և պատսպարման խնդիրը: Բոլոր ծրագրերի  շուրջ ընթացան բուռն քննարկումներ , ելույթ ունեցան համայնքի տարբեր բնակավայրերից բնակիչներ՝ նրանք նույնպես կարևորեցին  այդ ծրագրերիր իրականացումը: Բոլոր ծրագրերը արժանացան հավանության, այդ ծրագրերի շուրջ դժգոհություններ  չկային:

Բաց լսումները ավարտվեցին ժամը  17 30—ին :

Արձանագրությունը վարեց սուբվենցիաների ծրագրերի` այդ թվում Գառնի համայնքում Ապաստարանների նորոգում,Քլորակայանի կառուցում և ջրագծերի անցկացման (Գառնի, Գեղարդ, Հացավան, Գեղադիր գյուղերում) վերաբերյալ  բաց լսումների  քարտուղար՝  Սիրանուշ  Պռազյանը:

 



Կից փաստաթղթեր՝
(15.10 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner