Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետով, որոշում եմ՝
1.Թույլատրել Գեղամ Արշակյանին շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղի Խ.Աբովյան փողոց 3-րդ փակուղի 1/1 հասցեի հողամասում, 2022 թվականի ապրիլի 04-ի թիվ 10 շինարարության թույլտվությամբ տրված՝օբյեկտի կառուցման շինարարական աշխատանքները,համաձայն փոփոխված նախագծի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գեղամ Արշակյանին՝որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: