Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912 որոշմամբ հաստատված կարգի 33 կետի <<զ>> ենթակետով, 33.1 կետի <<բ>> ենթակետով 33.2 կետով հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը և կառույցներն իրականացրած անձի դիմումը, Գառնի համայնքի ավագանին որոշում է՝ 1. Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղի 1-ին փողոց թիվ 1/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն համարվող 07-026-0118-0080 ծածկագրով օրինականացված ինքնակամ կառույցն ու համապատասխան հողամասը նախապատվության իրավունքով՝ ուղղակի վաճառքի կարգով վաճառել տվյալ կառույցն իրականացնող Աշոտ Առաքելյանին:
2. Ուղղակի վաճառքի գին սահմանել Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ սահմանված կարգով. (հող 0.02449 հա արժեքը 459850 ՀՀ դրամ, շենք.շինության 115.1քմ արժեքը 491020 ՀՀ դրամ)
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |