Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի պահանջներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածով ավագանին որոշում է.
1. Քաղաքացի Արտակ Զիգունի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղի 07-021-0311-0182 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության 0.13 հա մակերեսով հողամասը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր գործառնական նշանակության՝ սպանդանոց կառուցման նպատակով:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում