Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 դեկտեմբերի 2024 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024P7F5QH ծածկագրի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Պարսամ Ավդալյանին, Ալվարդ Ավդալյանին, Արսեն Ավդալյանին և Գնել Ավդալյանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող, 07-026-0021-0005 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.

1. Պարսամ Ավդալյանին, Ալվարդ Ավդալյանին, Արսեն Ավդալյանին և Գնել Ավդալյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գողթ գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի  կառուցապատման  հողամասում ինքնակամ կառուցված 83.73 քմ արտաքին մակերեսով նկուղը, 179.01քմ արտաքին մակերեսով կիսանկուղը, 165.11քմ արտաքին մակերեսով 1-ին հարկը, 30.20քմ և 7.52քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունները, 32.8քմ արտքաին մակերեսով ավտոտնակը համարել օրինական և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ շինությունները կառուցվել են 2001 թվականի մայիսի 15-ից առաջ, ինքնակամ շինությունների օրինականացման համար գումար չի գանձվում:
2.Նույն հողամասում առկա ինքնակամ կառուցված 45.88քմ արտաքին մակերեսով ծածկը, 0.44քմ և 4.52քմ արտաքին մակերեսներով պարիսպները համարել օրինական Գառնիի համայնքապետարանի 900105211214 հաշվեհամարին 43320 /քառասուներեք հազար երեք հարյուր քսան/ՀՀ դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԻԳՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԿՈՏԱՅՔ, ԳԱՌՆԻ, ՍՏ. ՇԱՀՈՒՄՅԱՆ, 4 շ.
-
garnihamaynq@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner