Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

22 ապրիլի 2020 թվականի N 1

Գառնի համայնքում սուբվենցիաների ծրագրերի` այդ թվում , մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցման, Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանի տարածքի հիմնանորոգման , երաժշտական դպրոցի շենքի վերակառուցման հանրային լսումների (քննարկումների) վերաբերյալ

Երկրում     արտակարգ  դրության իրավիճակից ելնելով,    համայնքում սուբվենցիաների ծրագրերի` այդ թվում , մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցման, Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանի տարածքի հիմնանորոգման , երաժշտական դպրոցի շենքի վերակառուցման  հանրային  բաց  լսումները տեղի ունեցան առցանց  եղանակով ապրիլի  22-ին  ժամը 17 00-ին:

    Նախապես հայտարարված   հրավերի  հիմքով սուբվենցիաների ծրագրերի քննարկմանը մասնակցելեն համայնքապետարանի   աշխատակազմը, ՀՈԱԿ-ների, համայնքում գործող ՊՈԱԿ-ների և այլ կազմակերպությունների աշխատակիցներ, համայնքի մենանտես գյուղացիներ, ավագանու անդամներ: 

     Բաց լսումների բացման խոսքով հանդես եկավ համայնքի ղեկավարի տեղակալ` Վարդան  Մարտիրոսյանը,  որը մասնավորապես նշեց ,որ   2020  թվականի  ապրիլի  22-ին   կատարվող բաց լսումների համար հիմք է   հանդիսացել  համայնքի  ղեկավարի 2020 թվականի մարտի  4 –ի № 57-Ա որոշումը, ըստ որի համայնքապետարանի համացանցով տրվել է հրավերի հայտարարություն:  Հրավերի հայտարարությունը փակցվել  է նաև համայնքի մի շարք մարդաշատ  վայրերում  ( հայտարարությունների համար սահմանված վայրերում), նշված հայտարարությամբ համայնքի բնակչությունը (և ոչ միայն համայնքի  բնակչությունը)    իրազեկված են եղել  սուբվենցիաների ծրագրերի` այդ թվում , մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցման, Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանի տարածքի հիմնանորոգման , երաժշտական դպրոցի շենքի վերակառուցման կայանալիք բաց  լսումների ( քննարկումների ) մասին:  

  Սուբվենցիոն ծրագրերի մասին տեղակատվությունը  մանրամասնորեն ներկայացրեց Վարդան Մարտիրոսյանը:  Նա  ներկայացրեց  այդ  ծրագրերի կարևորությունը համայնքի զարգացման համար:  Մասնավորապես  նշվեց այն մասին, որ նոր  մանկապարտեզի կառուցման շնորհիվ կստեղծվեն նոր աշխատատեղեր,  թվով ավելի  շատ  երեխաներ հնարավորություն կունենան  հաճախել մանկապարտեզ:  Ելույթ  ունեցավ  « Երաժշտական դպրոց » ՀՈԱԿ-ի  տնօրեն   Գրիգոր  Բաղդասարյանը`  նա նշեց,  որ շատ կարևոր է բարելավվել դպրոցը  և համահունչ դարձնել արդի  պայմաններին:  Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանի տարածքի հիմնանորոգման   հարցում իր կարծիքը հայտնեց  Գառնի համայնքի բնակիչ` Ե. Բաղդասարյանը` իր կարծիքով այդ հիմնանորոգումը  կնպաստի, որ  մենք ունենանք  ավելի բարեկարգ և գեղեցիկ համայնք:

Բոլոր երեք ծրագրերը առժանացան հավանության, այդ ծրագրերի շուրջ դժգոհություններ  չկային:

Բաց լսումները ավարտվեցին ժամը  18 00—ին :

Արձանագրությունը վարեց սուբվենցիաների ծրագրերի` այդ թվում , մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցման, Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանի տարածքի հիմնանորոգման , երաժշտական դպրոցի շենքի վերակառուցման  վերաբերյալ

 

բաց լսումների քարտուղար՝ Սիրանուշ  Պռազյանը:



Կից փաստաթղթեր՝
(12.66 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner