Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Գառնու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 4
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Գառնի ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Գառնի, -, garnihamaynq@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

19 դեկտեմբերի 2022 թվականի N 4

ԳԱՌՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՑ ԼՍՈՒՄՆԵՐԻ

  Բաց   լսումների  թեման էր.

«Գառնի  համայնքի   2023 թ. բյուջեի նախագծի քննարկումը »:   Նիստը  սկսվեց  դեկտեմբերի 19-ին  ժամը  1200-ին: Բացման խոսքով հանդես եկավ  Գառնի համայնքի  ֆինանսատնտեսագիտական եկամուտների հավաքագրման և հաշվառման բաժնի  պետ  գլխավոր մասնագետ` Արփինե  Բաղդասարյանը,  որը հանդիսանում  էր  հանրային  քննարկումը   վարող:   Նշվեց, որ  հանրային քննարկման  համար  համայնքապետարանի կողմից տրվել է հայտարարություն, որը  փաքցվել է համայնքապետարանի, Գեղարվեստի դպրոցի դիմային պատերին և մարդաշատ  այլ վայրերում:  Նշվեց  նաև, որ բյուջեի նախագիծը հանրային քննարկման համար տեղադրվել է համայնքապետարանի էլեկտրոնային կայքում:

  Ներկայացվեց  համայնքի  2023 թ. զարգացման ոլորտները` ճանապարհների ասֆալտապատումներ,  ճանապարհների  լուսավորում, մշակույթի տան  մասնաշենքի հիմնանորոգում, խմելաջրի անցկացում,  համայնքի  սոցիալական խնդիրների լուծում, գույքի  ձեռք  բերում և այլն:

Նախագծի  քննարկման ժամանակ առանցքային կարծիքներ,  առաջարկներ  ծրագրում փոփոխություն կատարելու  առաջարկներ չառաջացան:

Հանրությանը իրազեկվեց նաև , որ համայնքի  2023 թվականի բյուջեի նախագիծը տեղադրված է եղել համայնքապետարանի ինտերնետային կայքում , սակայն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից դիմումներ  չեն  ներկայացվել: Կարգի  իններորդ կետի համաձայն բաց քննարկումներին մասնակցելու համար հրավիրված էին ՀՈԱԿ-ների տնօրեններն և աշխատակիցներ, որոնց շահերը շոշոփված են ծրագրում: 

Հավանություն տրվեց  2023 թ.  բյուջեի   նախագծին:

Լսումները   ավարտվեցին  ժամը 1300-ին:

Արձանագրությունը վարեց  « Գառնի համայնքի 2023  թվականի բյուջեի նախագծի քննարկումը» բաց լսումների քարտուղար` Սիրանուշ  Պռազյանը:

 



Կից փաստաթղթեր՝
(13.83 Կբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 52994552@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ «ԳԱՌՆԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner