Համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 10.11.22 կետերի, կադաստրի կոմիտեի հաշվառված լինելու վերաբերյալ 2024ARMZ4L ծածկագրի և հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփականության իրավունքով Գևորգ Վարդանի Հայրապետյանին, Ջավահիր Ռաֆիկի Հակոբյանին, Գեղեցիկ Գևորգի Հայրապետյանին պատկանող, Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, 07-021-0066-0010 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ որոշում եմ.
1. Գևորգ Վարդանի Հայրապետյանին, Ջավահիր Ռաֆիկի Հակոբյանին, Գեղեցիկ Գևորգի Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող Գառնի համայնքի Գառնի գյուղում գտնվող, բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված 461.55քմ արտաքին մակերեսով բնակելի տունը, 20.07քմ արտաքին մակերեսով ավտոտնակը, 12.67քմ արտաքին մակերեսով խորդանոցը, 1.13քմ և 6.07քմ արտաքին մակերեսներով պարիսպները համարել օրինական:
2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ինքնակամ շինությունները կառուցվել են 2001 թվականի մայիսի 15-ից առաջ, ինքնակամ շինությունների օրինականացման համար գումար չի գանձվում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման օրվանից: