Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասով, 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է․ 1. Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի «Գառնի համայնքի գյուղ Գեղադիր 4-րդ փողոց 1 հասցեում գտնվող Սուրեն Վիրաբի Գասպարյանին սեփականություն համարվող անշարժ գույքը վարձակալելու վերաբերյալ» N 20-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
2. Որոշման 1-ին կետում «Վարձակալել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղի 4-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող՝ Սուրեն Վիրաբի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը, 1 տարի ժամկետով, ամսական 220 000 (երկու հարյուր քսան հազար) ՀՀ դրամ վարձավճարով, որն իր մեջ չի ներառում կիրառելի հարկերը և պարտադիր վճարումները, տարածքն օգտագործվելու է, որպես Գառնի համայնքի Գեղադիր գյուղի վարչական ղեկավարի գրասենյակ» բառերը փոխարինել «Վարձակալել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի Գեղադիր գյուղի 4-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող՝ Սուրեն Վիրաբի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի 2-րդ հարկը 46.9քմ. մակերեսով շինությունը, 1 տարի ժամկետով, ամսական 220 000 (երկու հարյուր քսան հազար) ՀՀ դրամ վարձավճարով, որն իր մեջ չի ներառում կիրառելի հարկերը և պարտադիր վճարումները, տարածքն օգտագործվելու է, որպես Գառնի համայնքի Գեղադիր գյուղի վարչական ղեկավարի գրասենյակ» բառերով,:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |