Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, Գառնի համայնքի ավագանին որոշում է. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 14-ի` հերթական թիվ 11 նիստի հետևյալ օրակարգը. 1. Համայնքային սեփականություն համարվող հողերի օտարման վերաբերյալ 2. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրելու մասին 3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Գառնի համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին 4. Համայնքի ղեկավարի հաղորդումը 2024 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին 5. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին 6. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին 7. Կոտայքի մարզի Գառնի համայնքի սեփականություն համարվող գույքն օտարելու վերաբերյալ 8. Գառնի համայնքի Գառնի գյուղից գրունտի տեղափոխում դեպի Գառնի և Գողթ գյուղ ճանապարհնների նորոգման համար 9. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին 10. Գառնի համայնքի ավագանու 2007թվականի ապրիլի 10-ին կայացած աճուրդները դատարանում վիճարկելու վերաբերյալ 11. Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին |