Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկը, համայնքի ավագանին որոշում է 1. 2025 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարել համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք՝ 2022 թվականի դեկտեմբերի 28-ի N YB018749 վկայական) 450 CO 61 հաշվառման համարանիշի, տրանսպորտային միջոցի թափքի համարը` 1940557, նույնացման համարը' XTA212140A1940557, թողարկման տարեթիվը՝ 2009 թվական, «VAZ-21214-146-20» մակնիշի թեթև մարդատար ավտոմեքենան:
2. Աճուրդի մեկնարկային գինը սահմանել 450 000 (Չորս հարյուր հիսուն հազար) դրամ` հաշվի առնելով «Սիլվեր Փրայզ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի հունվարի գնահատման հաշվետվությունը:
3. Համայնքի ղեկավարին՝ աճուրդը կազմակերպել «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի պահանջներին համապատասխան:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից։ |